Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել ՄՔԴ մի քանի ներկայացուցիչների


Մոսկվայի դատարանը հեռակա երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մի քանի ներկայացուցիչների, որոնք ՌԴ նախագահ Պուտինին կալանավորելու օրդեր էին տվել։

Ռուսաստանի դատարանի որոշմամբ, միջազգային ատյանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից ինը տարի պետք է անցկացնի բանտում, իսկ ութ դատավորներ էլ դատապարտվել են երեքուկեսից մինչև 15 տարի ազատազրկման։

Ռուսական կողմը պնդում է, որ Խանը 2022 թվականի փետրվարից՝ Ուկարինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո, անօրինական քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի քաղաքացիների դեմ, դատարանն էլ ձերբակալման անօրինական օրդերներ է տվել։

Խանի կողմից 2022 թվականին սկսված հետաքննություններից հետո, Միջազգային քրեական դատարանը 2023-ի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի, ռուս բարձրաստիճան մի քանի զինվորականների ձերբակալման օրդերներ տվեց՝ Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG