Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը


Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:

«Ազատությունը» դատախազությունից հետաքրքրվել էր նաև, թե ինչ ծավալի գույքն է կասկածելի համարվել, այդ հարցին անդրադարձ չի եղել, այլ մանրամասներ չեն փոխանցում:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով 2020-ից 2024 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործին, ասաց. «Այո, վարույթը ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան և եթե չեմ սխալվում հայցադիմումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը, ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG